Պուտինը ներկա չի լինի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պուտինը հունիսի 17-ին ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը, մասնավորապես, նա հանդես է եկել բացման խոսքով:
Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Գերմանիայի և Չիլիի ազգային հավաքականները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



