Արյան շրջանառության վերականգնման եղանակները
LIFEPast.am-ը գրում է.
Մասնագետները ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնվելով պնդում են, որ արյան շրջանառության խանգարման հետևանքով կարող է առաջանալ երակների լայնացում:
Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը և խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:
Հայտնի է, որ հում բանջարեղենի և մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը թույներից մաքրելուն:
Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց է համարվում: Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



