Ինչպե՞ս թխել նուրբ, փխրուն, անհավանական համեղ թխվածքաբլիթ՝ ընդամենը 3 բաղադրիչներով
LIFEPast.am-ը ներկայացնում է իդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ խնդիրների թխել շատ համեղ թխվածքաբլիթներ:
Անհրաժեշտ մթերքները.
1. Ալյուր – 250գ
2. Շաքարավազ – 150գ
3. Կարագ – 170գ
1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը, տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:
3. Հունցել խմորը:
4. Խմորին տալ երշիկի տեսք:
5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել խմորը շաքարավազի մեջ:
6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:
7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:
8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:



1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



