Լողափից` ուղիղ օդանավ. Ջասթին Բիբերը սքութերով օդանավակայան է ուղեւորվել
LIFEՋասթին Բիբերը համաշխարհային հյուրախաղերի մեջ է, որը սեպտեմբերին պետք է ավարտվի Տոկիոյում՝ փառահեղ համերգով։
Իսկ մինչ այդ կանադացի երգչի համերգները շարունակվում են Եվրոպայում, բայց, ահա, Ջասթինը որոշել է մեկ օր հանգստանալ ու հայտնվել է Նիսում՝ միանգամից ուղեւորվելով լողափ։



Լավ լողալով ջրում ու պարծենալով դաջվածքներով ու մկաններով, 23-ամյա կատարողը օդանավակայան է ուղեւորվել։


Ջասթինի հաջորդ համերգը Քարդիֆում է նշանակված։


Եվ Բիբերը Նիսի օդանավակայան է ուղեւորվել սքութերով։



Ի դեպ, նշենք, որ Ուելսում նրա համերգի նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է մաչետեով զինված մի մարդու՝ այն հրապարակի կողքին, որտեղ պետք է անցներ Ջասթինի համերգը։ Առայժմ հայտնի չէ՝ տղամարդը որեւէ մեկի վրա հարձակում ծրագրում էր, թե ոչ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



