Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել. Մովսես Հակոբյան
SOCIETYԱռաջին գծում բավականին հանգիստ է, որևէ լարվածություն չկա: Այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին մեկ տարում չի եղել այնպիսի լուրջ լարվածություն, որը կարող է մտահոգել ՀՀ Զինված ուժերի ղեկավարությանը:
«Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: Մերթընդմերթ, երբ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, դա, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել», - ասաց Մ. Հակոբյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



