Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



