Իտալիայում ոստիկանությունը որոնում է հայտնի հանցագործ «Ջոնի Գնչուին»
INTERNATIONAL NEWSԻտալիայում ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «Ջոնի Գնչու» մականունով հայտնի հանցագործի նկատմամբ: Այս մասին գրում է AP-ն:
57-ամյա Ջուզեպպե Մաստինին ցմահ ազատազրկման է դատապարտվել 1989 թվականին: Նրան մեղադրում են սպանությունների, կողոպուտի, մարդկանց առեւանգման մեջ: La Repubblica պարբերականի փոխանցմամբ՝ 15 տարի շարունակ նա «ահաբեկում էր Հռոմը»: Մաստինին առաջին հանցագործությունը՝ սպանություն, գործել է 15 տարեկանում:
Նախօրեին «Ջոնի Գնչուն» բանտից մեկ օրով դուրս գալու ժամանակ կարողացել է փախուստի դիմել: Մաստինին երկու անգամ կարողացել է փախչել բանտից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



