Հայ հասարակությունը չի վստահում իշխանությանը, բայց պատրաստ է օգնել բանակին. իրավապաշտպան
SOCIETYԵթե հասարակությունը վստահություն ունենար իշխանությունների հանդեպ, ոչ ոք չէր խոսի բանակին օգնության համար աշխատավարձերից պահվող հազար դրամների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ նման մոտեցումը հասարակությունը որպես բանակին օգնություն չի ընկալում: «Ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ այդ միջոցները չեն գնում առանձին մարդկանց հարստանալուն: Երբեք չեմ մտածի, որ որեւէ քաղաքացի ափսոսում է այդ գումարը, այստեղ խոսքն այլ բանի մասին է»,- նշեց Ալավերդյանը:
Նա վստահ է, որ հայ հասարակությունը պատրաստ է օգնել բանակին ավելի ակտիվ ու ավելի շատ, բայց մարդիկ չեն վստահում գործող իշխանություններին նախաձեռնություններին ու քայլերին, նույնիսկ՝ դրական:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



