ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելությունների բյուջեն կրճատում է 600 մլն դոլարով
SOCIETYՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է նոր ֆինանսական տարում խաղաղապահ գործողություններին հատկացվելիք բյուջեն, որն սկսվում է հուլիսի 1-ից:
BBC-ի հաղորդմամբ` փաստաթղթում նշվում է, որ ողջ աշխարհում 14 առաքելության իրագործման համար 7.3 մլրդ դոլար կծախսվի, ինչը շուրջ 600 մլն դոլարով ավելի քիչ է, քան նախորդ բյուջեով հատկացված միջոցները:
ԱՄՆ-ն, որը հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական դոնորը, ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն հայտարարել է, որ առավել լուրջ խնայողության հույս ուներ:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկանացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը` ՄԱԿ-ը ձգտելու է, որ հակամարտության գոտիներում խաղաղության պահպանման առաջադրանքները կատարվեն հարկ եղած չափով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



