Կատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները
INTERNATIONAL NEWSԿատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ Դոհային ներկայացված վերջնագիրն ուղղված է ոչ թե ահաբեկչության դեմ պայքարին, այլ երկրի ինքնիշխանության սահմանափակմանը:
Ամեն դեպքում, Կատարի ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին նշել է, որ Դոհան դեռեւս պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել հարեւաններին հուզող հարցերը:
«Պահանջների ցանկը մերժվում է: Մենք երկխոսություն ենք ցանկանում, բայց պատշաճ պայմաններով»,- նշել է նա՝ հավելելով, որ Կատարը չի փակելու երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազան, ինչպես նաեւ մտադիր չէ փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ինչպես պահանջում են հարեւան արաբական պետությունները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



