Իսլամիստ գրոհայինների պատճառով շուրջ 400 000 բնակիչ տեղահանվել է Ֆիլիպինների Մարավի քաղաքից
INTERNATIONAL NEWSԻսլամիստ գրոհայինները գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը` ստիպելով շուրջ 400 000 բնակիչների հեռանալ իրենց տներից:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` մեջբերելով երկրի իշխանություններին, որոնք նախազգուշացնում են փախստականների շրջանում հիվանդության տարածման և հոգեբանական վնասի մասին:
Մարավին, որը համարվում է մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող ֆիլիպինների մահմեդական մայրաքաղաքը, վերածվել է ուրվական քաղաքի, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդները սկսեցին գրոհել քաղաքը մայիսի 23-ին:
Ավելի քան մեկ ամիս շարունակ կառավարությունը կործանիչներ է տեղակայել քաղաքի մոտակայքում` հարվածներ հասցնելով գրոհայինների զինապատ մեքենաների ու դիրքերի ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



