Ողբերգական դեպք Արմավիրում. 54-ամյա տղամարդու դին հայտնաբերել է եղբայրը, տան պատշգամբում կախված
SOCIETYԱրմավիրի մարզում, հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արագած գյուղի ամբուլատորիայի տնօրենի կողմից, ով հայտնել է, որ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ իր տան պատշգամբում երկաթյա մետաղալարով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել 54-ամյա Գեւորգ Գարեգինյանը: Վերջինիս հայտնաբերել է եղբայրը՝ 50-ամյա Ատոմ Գարեգինյանը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ պարանոցի հատվածում առկա է ստրանգուլացիոն ակոս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



