ԱՄՆ-ն արգելել է աֆղանստանցի ուսանողուհիների մուտքը երկիր` ռոբոտաշինության մրցույթին մասնակցելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել 6 աֆղան պատանի աղջիկներից կազմված թիմին, որոնք պետք է մասնակցեին միջազգային ռոբոտաշինության մրցույթին, սակայն թույլ են տվել իրենց ռոբոտներն ուղարկել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, երիտասարդ գյուտարարները հուսահատվել են` իմանալով, որ չեն կարողանա անձամբ ներկայացնել իրենց ստեղծած սարքերը Վաշինգտոնում անցկացվելիք ամենամյա մրցույթին, որը կազմակերպվում է ավագ դպրոցի աշակերտների միջև:
Նրանք երկու անգամ դիմել են ամերիկյան դեսպանատուն մեկ շաբաթյա վիզա ստանալու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել:
Մուտքի արտոնագիր տրամադրել մերժել են միայն Աֆղանստանի և Գամբիայի ներկայացուցիչներին, մինչդեռ իրանցի, իրաքցի, սուդանցի ուսանողները կարող են հաճախել մրցույթին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



