Անթալիայում 11-ամյա ռուս աղջիկ է մահացել
INTERNATIONAL NEWSԹուրքական Անթալիայի հանգստավայրերից մեկում լողավազանում լողալուց հետո Ռուսաստանից 11-ամյա աղջիկ է մահացել: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով Milliyet-ը:
Նախնական տեղեկություններով՝ աղջիկն արձակուրդի է մեկնել մոր եւ եղբոր հետ: Լողավազանում լողալուց հետո նա հյուրանոցի սենյակ է վերադարձել ու գլխապտույտ է զգացել: Շուտով նա ուշագնաց է եղել, իսկ ավելի ուշ սիրտը կանգ է առել:
Բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը: Աղջկա մարմինն Անթալիայի Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ են տեղափոխել՝ մահվան պատճառը հասկանալու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



