Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ունեմ նպատակ և պետք է հասնեմ դրան, իհարկե շատ խոչընդոտներ հաղթահարելով. Տյոմ Հակոբյան

LIFE

Citylife.am-ը գրում է .

 

Citylife.am_Տյո՛մ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Իքս Ֆակտոր»-ին:

Տյոմ-Մասնակցել եմ Սոնիկ տատիկի խորհուրդով.Սոնիկ տատիկը ամենամոտ ընկերոջս տատիկն է:Սկզբում լուրջ չէի մոտենում մասնակցելու փաստին,բայց հետո ընկերներս շատ էին պնդում՝ մասնակցի Տյո՛մ, մասնակցի, և այդպես ընկերներս ինձ ստիպելով բերեցին Շանթ, լրացրի հայտս և հայտնվեցի «Իքս ֆակտոր»-ում:

Citylife.am_Ձեր կարծիքով ի՞նչն էր ձեզ պակասում հաղթելու համար:

Տյոմ-Իմ կարծիքով ոչինչ չէր պակասում, քանի որ ես արդեն անցել էի բոլոր դժվար ճանապարները մրցույթի շրջանակներում, և հաղթողի դերում կարող էի լինել նաև ես, և կարող էին լինել մեր տասներկուսից բոլորը, բայց, քանի որ գալահամերգների ժամանակ որոշումը կայացնում էր հեռուստադիտողը, այդպես ստացվեց: Ես ընդհանրապես չէի նեղվել, քանի որ ես հասել էի իմ նպատակին. իմ նպատակն էր հանդիսատեսին հասցնել ճաշակով երաժշտություն, ցանկանում էի, որ հանդիսատեսը ճանաչեր Տյոմին, ու իմ կարծիքով ստացվեց, ի շնորհիվ Շանթ հեռուստաընկերության, և, իհարկե, նաև եթե ինձ չնտրեր և ինձ հետ չաշխատեր իմ շատ սիրելի պրոդյուսեր Շուշանիկ Արեվշատյանը, ով ինձ շատ է օգնել մրցույթի շրջանակներում, ինչպես նաև այսօր. ունեցել եմ գեղեցիկ համերգային ելույթներ, որի համար հիմա միայն հպարտ եմ:Citylife.am_Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում «Իքս Ֆակտոր»-ից հետո:

Տյոմ-«Իքս Ֆակտոր»-ից հետո, բնականաբար, կյանքումս զգալի փոփոխություներ տեղի ունեցան, որովհետև ստացա փոքրիկ ճանաչում, որը շատ հաճելի է, ունեմ հավատարիմ մարդիկ, ովքեր անգամ մինչև այսօր նախագծի վերջանալուց հետո շարնակում են հետևել ինձ և սպասում են նորությունների, ձեռք բերեցի ընկերներ, շփվեցի տաղանդավոր մարդկանց հետ, ստացա և դեռ ստանում եմ գործնական առաջարկներ. մեկ խոսքով ասած, ես միայն դրականն եմ ստացել «Իքս Ֆակտոր»-ից:

Citylife.am_Ինչի՞ եք պատրաստ հանուն երգարվեստի:

Տյոմ-Գիտե՛ք, երգը, երաժշտությունը մի բան է, առանց որի ես չեմ պատկերացնում ինձ, հետևաբար պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի չդադարեմ գոյություն ունենալ որպես երգիչ, որովհետև առանց երգելու ես չեմ կարող:

Citylife.am_Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք «Իքս Ֆակտոր» նախագծի շրջանակներում:

Տյոմ-Զավեշտալի և ծիծաղալի դեպքեր շատ են եղել թե՛ երգի ոլորտում, թե՛ կյանքի, բայց կպատմեմ ոչ ծիծաղելին. գալահամերգներից մեկի ժամանակ պետք է երգեի Ragn Bone Man-ի «Human» ստեշծագործությունը, որի համար մտածել էինք շատ դժվար շոու, ինչպես նաև համերգից ընդհամենը մեկ օր առաջ էր պատրաստ եղել էկրանի գրաֆիկական աշխատանքները, և ես պետք է մեկ օրում փորձ անելով հիշեի, թե երբ եմ ձեռքս իջեցնում, երբ բարձացնում, և դա միակ համերգն էր, որի ժամանակ ես ոչ թե հուզվել ու մտածում էի իմ երգելու մասին, այլ շոուի մասին, և, Փառք Աստծու, ես գրեթե ամեն ինչ շատ ճիշտ էի արել ու անգամ ելույթիցս հետո շատ հուզվել էի, որովհետև այդ օրը ամբողջ դահլիճից ոտնկայս անընդհատ ծափահարում էին ինձ:

Citylife.am_Լինո՞ւմ են հիասթափության պահեր երգարվեստի հետ կապված

Տյոմ-Երգարվեստում չեն կարող հիասթափության պահեր չլինել. քանի որ սա իմ ճանապարն է, որը հեշտ չի տրվում, իհարկե, լինում են այնպիսի պահեր, երբ մտածում ես՝ վերջ, ես այլև չեմ ցանկանում երգել, բայց դա զուտ պահ է, որը պետք է ուժեղ լինես և հաղթահարես Ես երգում եմ 2007թվականից, իսկ ավելի լուրջ քայլերս արել եմ 2011 թվականից, երբ նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը. այդ ժամանակ, քանի որ նոր էի սկսել, ես էլ շատ բան չէի հասկանում,բայց հիմա շատ եմ կոփվել.հիմա ինձ դժվար է խափել, կոտրել, երևի նաև տարիքիցս է և փորձից, որովհետև եմ երգել շատ տեղերում, աշխատել տարբեր ժամանցի վայրերում: Հիմա ես հասկանում եմ, որ ունեմ նպատակ և պետք է հասնեմ դրան, իհարկե շատ խոչնդոտներ հաղթահարելով, որովհետև հարթ ճանապարհ անցնելը հեշտ է, պետք է դժվարություները շատ լինեն, որ փոքրիկ հաջողություները գնահատելի դառնան:Citylife.am_Կա՞ տղամարդ, ում կյանքով կցանկանայիք ապրել:

Տյոմ-Կուռքեր ընդհանրապես չունեմ, ունեմ սիրած արտիստներ, երգիչներ, դերասաններ, որոնցով ուղղակի ոգեշնչվում և շատ բաներ եմ սովորում, բայց այնպիսի մեկը, ում կյանքով կցանկանաի ապրել, չէ՛, չկա. ես ցանկանում եմ ապրել միայն իմ կյանքով:

Citylife.am_Ինչի՞ դեպքում կարտագաղթեք Հայաստանից:

Տյոմ-Արտագաղթել չեմ ցանկանա, քանի որ սիրում եմ իմ Երևանը, այստեղ է իմ ամեն ինչը, բայց նաև կցանկանայի ապրել USA –ում. դա իմ մանկական երազանքն է, որը դեռ չի կատարվել:Citylife.am_Խեղդվում են Սելենա Գոմեսը և Ռիհաննան, ո՞ւմ կփրկեք:

Տյոմ-Ճիշտն ասած, ոչ մեկին էլ չէի փրկի, բայց ինչ որ է Ռիհաննան մերն է, Ռիհաննային կփրկեի:

Citylife.am-Առաջին օրենքը, որը կընդունեիք վարչապետ լինելու դեպքում:

Տյոմ-Չէ՛, վարչապետ ինձ թվում է՝ կյանքում չեմ լինի, չէ՜ հաստատ չեմ լինի, բայց ամեն դեպքում, եթե վարչապետ լինեի՜, չէ՛, ոնց մտածում եմ, չեմ լինելու վարչապետ, դրա համար ավելի լավ է՝ զերծ մնամ օրենք ընդունելուց:

Citylife.am_Եթե ոչ Տյոմ,ապա ինչպես կցանկանայիք՝ ձեզ անվանակոչեին:

Տյոմ-Այն ժամանակ հանրությանը ներկայանում էի անուն ազգանունով,բայց հասկացա, որ շատ լուրջ է այդպես, իսկ ես, քանի որ խառնվածքով թեթև մարդ եմ, դրա համար մտածեցի՝ Տյոմ, որպեսզի մարդիկ էլ ինձ հետ շփվելուց մտնեն անմիջական շփման մեջ, հետևաբար միայն Տյոմ, չնայած հանդիսատեսը երբեմն կատակով ադուվանչիկ էր ասում մազերիս պաճառով, բայց Տյոմ:Citylife.am_Աշխատանք, որը երբեք չեք կատարի:

Տյոմ-Իմ կարծիքով աշխատանքը այնպիսի բան է, որ ամեն աշխատանք մարդու համար է, հետևաբար հիմա կդժվարանամ ինչ-որ աշխատանք առանձնացնել, որովհետև ես իմ կյանքում ամեն աշխատանք կատարել եմ՝ ինքս ինձ պահելու համար, 16 տարեկանից աշխատել եմ մասնագիտական և այլ բնագավառներում, և ամոթ չէ որևէ աշխատանք կատարելը, ամոթ է չաշխատելը:

Citylife.am-Մարդ, ով փոխել է ձեզ:

Տյոմ-Կառանձնացնեմ ամենակարևոր և մոտ ընկերներիցս մեկին, ով փոխել է ինձ երաժշտության ոլորտում՝ ճաշակ, ճիշտ երգեցողություն, ճիշտ ներկայանալ. Նա մեր շատ սիրելի երգիչ Գոր Սուջյանն է. շնորհակալ եմ իրեն թե՛ որպես ընկեր, և թե՛ որպես տաղանդավոր երաժիշտ:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns