Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նա պիտի լինի նույնքան տղամարդկային, որքան որ ես կարող եմ կանացի լինել․ Ալիսա Մելիքսեթյան

LIFE

Citylife- Ալիսա, բավականին յուրօրինակ և ոչ հաճախ հանդիպող անուն ունեք: Արդյո՞ք ձեր անվան ընտրությունը որևէ նախապատմություն ունի:

Ալիս- Անունս հայրս է ընտրել, և հնչել է, այսինքն կնքվել է որպես Ալիս, սակայն ծնունդս լինելով սովետական միությունում, փաստաթղթում գրվել է Ալիսա.. իսկ Ալիս անունը հորս ծանոթ է եղել արևելյան, հմայիչ մի պարուհու շնորհիվ։

Citylife- Ի՞նչը Ձեզ դրդեց կամ ոգևորեց, որպեսզի ընդունվեք հենց թատերական ինստիտուտ:

Ալիս– Ես չեմ մեծացել արվեստագետներով շրջապատված միջավայրում, որ այդ հոսքի կամ ամենօրյա դաստիարակության արդյունքում, բնականոն հունով ընտրեմ դա որպես ինձ ճանապարհ: Առաջին անգամ ռեժիսոր կամ դերասան մոտիկից տեսել եմ 17 տարեկանում, երբ մայրիկիս հետ վերջապես գտանք թատրոնի և կինոյի ինստիտուտը և ընդունվեցի նախապատրաստական բաժին: Իսկ երգել, պարել և «լուրջ» բեմադրություններով հանդես եմ եկել 3 տարեկանից քույրիկիս հետ միասին։ Դպրոցական տարիքում արդեն բակային մակարդակի ելույթներ էին: Պարզապես, մեր ընտանիքում երաժշտությունը, կինոն անսպառ են եղել ծնողներիս, պապիս, մորեղբորս, հորեղբորս շնորհիվ:

Citylife- Համարվում եք դրամատիկական թատրոնի դերասանուհի: Ի՞նչ է Ձեզ տվել թատրոնը:

Ալիս– Ես թատրոն ընդունվեցի ավելի ուշ, քան պետք էր, սկզբում իմ որոշմամբ, իսկ հետագայում այդպես ստացվեց: Թատրոնում, այն էլ` Հ.Ղ. անվան դրամատիկական, ես չեմ աշխատում, այլ սովորում եմ, և ինձ թվում է՝ մինչև վերջ էլ այդպես կլինի…

Citylife- Ի տարբերություն արտերկրի դերասանուհիներին, հայ դերասանուհիները ավելի փակ են և հրաժարվում են ներկայանալ բաց, համարձակ տեսարաններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը, պատրաստ եք արդյո՞ք ներկայանալ բաց տեսարաններում:

Ալիս– Ես կարծում եմ, որ այդ կարծրատիպը գնալով մեզ մոտ էլ է փոխվում, եթե հետադարձ հայացք նետենք հինգ կամ տասը տարի առաջ, ապա այդ պրոգրեսսը կտեսնենք։ Սակայն այստեղ հարցն այլ է, և առավել ուշագրավ ու գերխնդիրային է որակը, որը ցավոք չենք կարողանում ապահովել: Ասեմ ավելին, բաց տեսարան ասելով, իհարկե, գիտեմ՝ Դուք ինչ ,նկատի ունեք, իսկ ես ավելացնում եմ դրան նաև հոգու մերկությունը….,որը էլ ավելի բարդ ու ռիսկային է, և եթե կա պրոֆեսիոնալ ֆիլմ, դերասանի առջև դրված հստակ գերխնդիր, իր կերպարի լիարժեք, ամբողջական ընկալումն ու ասելիքը ապա պետք է աշխատանքը կատարվի մաքսիմալ: Ամոթ է կիսով չափ, մասամբ գործ անելը, այդ դեպքում վաստակդ էլ այդպիսին կլինի, ինչ գործ էլ որ անես։

Citylife- Ձեզ միշտ տեսնում ենք համարձակ և ինքնավստահ կերպարներում․հետաքրքիր է՝ արդյո՞ք կյանքում նույնքան համարձակ եք:

Ալիս-Չէի ասի, որ միշտ հանդես եմ եկել համարձակ և ինքնավստահ կերպարներով, երևի խոսքը վերջին ժամանակների մասին է, նույնիսկ դեռ ինձ չեմ էլ համարում ինքնառեալիզացված` իմ հնարավորությունների և իմացությունների թեկուզ որոշակի չափով: Այո, համարձակ եմ իմ որոշումների, զգացմունքների, կարծիք արտահայտելու, իդեաներս իրականացնելու և հետևողական լինելու հարցում։ Համարձակ եմ չստելու, եղածը չկեղծելու հարցում, առավել ևս ինքս ինձ, գրեթե միշտ ստացվում է շիտակ լինել ինքս ինձ հետ, և կարողանալ իրական, բաց աչքերով նայել կյանքին, որքան էլ փորձությունները դաժան և ցավոտ լինեն, կարևորը ինքս ինձ հետ լինեմ, և չմոլորեցնեմ ինձ մակերեսային, փայլող շղարշներով:

Citylife- Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի ձեր ուշադրությունը:

Ալիս– Առնական: Այնքան տղամարդկային, որքան որ ես կարող եմ լինել կանացի: Խելացի և մեծահոգի, իմասուն, տաղանդավոր:

Citylife- Ալիսա, վախենում եք արդյո՞ք ծերանալուց:

Ալիս– Վախենում եմ «ծեր մարդ» երևալուց…

Citylife- Ինչպե՞ս եք վերաբերում պլաստիկ վիրահատություններին: Եվ արդյո՞ք երբևէ դիմել եք պլաստիկ միջամտության:

Ալիս– Առհասարակ, բոլոր վիրահատություններին վերաբերվում եմ վատ, սակայն եթե կա խիստ անհրաժեշտություն, հատկապես առողջական խնդրով նախապայմանավորված, ապա դրական: Եթե կա խնդիր և լուծման տարբերակ, ուրեմն պետք է լուծել:

Citylife- Արարք, որը երբեք չեք ների:

Ալիս– Դժվարանում եմ ասել, քանի որ ինքս ներողամիտ եմ, առաջնորդվելով հետևյալ դևիզով. «ով ինչ անի` իրեն կանի»: Ինչպես նաև չափից շատ սիրում և կարևորում եմ առողջությունս ու ժամանակս: Երևի թե, ավելի շուտ, կան բաներ, որ ինքս ինձ չեմ ների, քան դիմացինին։

Citylife- Կա արդյո՞ք աշխատանք, որը երբեք չեք անի:

Ալիս– Եթե այն արդեն կոչվում է` աշխատանք, ապա իհարկե` «հոն առաջ` ի գործ», միայն թե տվյալներս թույլ տան, որպեսզի այն թերի, կամ ի վնաս որևէ մեկին չլինի:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns