Շվեդիայում սեռական բռնության դեպքերի պատճառով խոշոր երաժշտական փառատոն են չեղարկել
INTERNATIONAL NEWSՇվեդիայում սեռական բռնության դեպքերի պատճառով երաժշտական փառատոն են չեղարկել: Ըստ AFP-ի՝ մի շարք հայտնի արտիստների, այդ թվում՝ Քանյե Ուեսթի, Ռոբի Ուիլյամսի եւ Iron Maiden-ի մասնակցությամբ փառատոնը պետք է տեղի ունենար հաջորդ տարի:
Սակայն երկրի հարավային Նորչեփինգում հունիսի 28-ից հուլիսի 1-ին կայացած փառատոնի ժամանակ բռնության եւ բռնաբարության դեպքերի պատճառով կազմակերպիչները որոշել են չեղարկել այն: Շվեդական ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ հայտնի է 12 սեռական բռնության դեպքի մասին:
Փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ փորձել են կանխել սեռական բռնության դեպքերը, սակայն որոշ տղամարդիկ, «ամենայն հավանականությամբ, իրենք պահել չգիտեն»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



