ՌԴ Նովգորոդի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել անձրևների պատճառով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի նահանգապետի ժամանավոր պաշտոնակատար Անդրեյ Նիկիտինը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել շրջանում հորդառատ անձրևների պատճառով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, շրջանի իշխանությունները պարզաբանել են, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքները վերացնելու համար: Անոմալ եղանակային պայմանների հետևանքով փողոցներն են քանդվել ու շենքեր են հեղեղվել:
Նշվում է, որ մեկ օրում շրջանում ավելի քան 40 մմ տեղումներ են գրանցվել, որը հավասար է տեղումների կես ամսվա նորմային հուլիս ամսվա համար: Շուրջ 1000 մարդ մեկուսացման մեջ է հայտնվել անձրևների պատճառով:
Ներկա պահին վերացվում են անձրևների հետևանքները, բնակիչներին տարհանում են:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



