Խոլերայի համաճարակի զոհերի թիվը Եմենում հասել է 1500-ի
INTERNATIONAL NEWSԵմենում խոլերայի համաճարակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Եմենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին:
ԱՀԿ-ի տվյալներով` ներկա պահին խոլերայով հիվանդ անձանց թիվը կարող է կազմել մինչև 246 000: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին երկու ամսում վարակով հիվանդացածների թիվը մեծացել է տասնյակ անգամ` ավելի վաղ գրանցված տվյալների համեմատ:
Խոլերայի համաճարակի բռնկումը Եմենում գրանցվել է ապրիլի 27-ին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` համաճարակը տարածվում է մարտական գործողությունների ֆոնին:
Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014 թվականից ի վեր և ավելի քան 10 000 խաղաղ բնակչի կյանք է խլել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



