Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


10 անսպասելի փաստեր Մարոկկոյի մասին, որոնք քչերին են հայտնի

LIFE

Պարզվում է, որ մարդկանց պատկերացումներն աֆրիկյան այս հանրապետության մասին շատ են տարբերվում իրականությունից: Շատերը Մարոկկոն ասոցացնում են ուղտերի և մանդարինների հետ: Սակայն եկեք տեսնենք, թե իրականում ինչ առանձնահատկություններ ունի այս երկիրը:

 

1. Մարոկկո՝ ժամանակակից պետություն

Այստեղ կարելի է տեսնել լավ նորոգված ճանապարհներ և վճարովի ավտոմայրուղիներ: Սպասարկման կենտրոններում կամ բանկերում հիմնականում գործում է էլեկտրոնային հերթերի համակարգը, իսկ կոմունալ վճարումներն արվում են ավտոմատ համակարգով՝ հատուկ հաշվիչների օգնությամբ: Նավթի և գազի բացակայության պատճառով իշխանությունները փորձում են այլ եղանակներ գտնել էներգիա ստանալու համար:

 

2. Այստեղ ձյունը սովորական երևույթ է

Չնայած նրան, որ Մարոկկոն աֆրիկյան երկիր է, այստեղ ձմեռները ձյունառատ են լինում: Բացի այդ, հյուսիս-արևմուտքում գործում է լեռնադահուկային կայան, որտեղ կարելի է զբաղվել  դահուկավազքով կամ էլ սնոուբորդով: Մարոկկոյի հյուսիսային որոշ հատվածներ այնքան ձյունապատ են լինում, որ նմանվում են Շվեյցարիայի քաղաքներին:

 

3. Առաջին ճանապարհորդ-բլոգերը Մարոկկոյից էր

Առաջին ճանապարհորդ-բլոգերը ծնվել է դեռևս XIV դարում Մարոկկոյում: Նրա անունը Իբն Բատտուտա էր: Սկսել է ճանապարհորդել 22 տարեկանում, իսկ 28 տարեկանում արդեն հասցրել էր ճանապարհորդել աշխարհի երկրներից շատ-շատերում՝ տպավորությունններով կիսվելով իր գրառումներում: Ճանապարհորդի անունով է կոչված տեղի օդանավակայանը, որը գտնվում է Տանժերում:

 

4. Աշխարհում ամենահին համալսարանը գտնվում է Մարոկկոյում

Ֆեսում է գտնվում ամենահին ուսումնական հաստատությունը, որը հիմնվել է 859 թ. Ֆաթիմա անունով աղջկա կողմից: Եվրոպական ստանդարտ դիպլոմներ այստեղ սկսել են տալ միայն 1947 թվականից ի վեր: Ալ-Քարաուինում սովորել են բազում հայտնի գիտնականներ և փիլիսոփաներ:

 

5. Տեղի բնակիչների մեծ մասը բերբերներ են, որոնց մոտ այժմ 2967 թվականն է

Չնայած որ Մարոկկոն արաբական երկիր է, այստեղի բնակչության 60%-ը կազմում են բերբերները: Նրանք ունեն իրենց լեզուն և ազգային մշակույթը: Կա կարծիք, որ բերբերների գիրը ստեղծվել է շուրջ 2 հազար տարի առաջ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նրանց մոտ այժմ 2967 թվականն է: Բերբերների լեզուն արաբերենին համարժեք պաշտոնական է դարձել 2011 թվականին:

 

6. Մարոկկոն Եվրոպային ավելի մոտ է գտնվում, քան մենք մտածում ենք

Եվրոպային և աֆրիկյան պետությանը բաժանում է 14 կմ երկարությամբ տարածք:

 

7. Սուլթան Իսմայիլ՝ ամենաբազմազավակ հայրը

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Մուլայ Իսմայիլ անունով սուլթանը, որը կառավարել է 1672-1727 թթ., պատմության ամենաբազմազավակ հայրն է եղել: Ունեցել է մոտ 500 հարճ և 888 ժառանգ: Նրանցից 700-ը տղաներ էին:

 

8. Արգանի յուղ արտադրում են միայն Մարոկկոյում

Յուղի այս տեսակը, որն անվանում են նաև «հեղուկ ոսկի», ստանում են արգանի սերմերից: Արգանի յուղը մեծ հայտնություն է վայելում ողջ աշխարհում, հատկապես կոսմետիկա արտադրող ընկերություններում, որոնք մաշկի և մազերի խնամքի համար միջոցներ են արտադրում:

 

9. Մարոկկոյում գները հասանելի են բոլորին, իսկ բնակիչները բարձր աշխատավարձներ են ստանում

Ամենապրեստիժայինն այստեղբժշկի մասնագիտությունն է համարվում: Այստեղ ցածր են բենզինի գները, կոմունալ վարձերը և մթերքների մեծ մասը: Թանկ է միայն անշարժ գույքը: Սակայն Մարոկկոյում գործում է նաև «սոցիալական բնակարան» հասկացողությունը, որի շնորհիվ կարելի է վարձել ոչ մեծ տուն ընդամենը €28-30-ով:

 

10. Մարոկկոյում են նկարահանվել շատ հայտնի սերիալներ և ֆիլմեր

Տեղի գեղատեսիլ բնությունը և կլիմայական լավ պայմանները ռեժիսորների ուշադրությունը գրավել են դեռ 60-ական թվականներից: Այստեղ են նկարահանվել այնպիսի ֆիլմերից հատվածներ, ինչպիսիք են «Գլադիատորը», «Աստերիքսն ու Օբելիքսը», «Ալեքսանդրը», ինչպես նաև «Գահերի խաղը» հայտնի կինոսերիալի 3-րդ սեզոնը:

 
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns