Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ԻՆՉ Է ԽՈՍՈՒՄ ՔԱՅԼՎԱԾՔԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

LIFE
 

Մարդու քայլվածքից կարելի է հասկանալ նրա բնավորությունը։

 

Wnews.am-ն առանձնացրել է քայլվածքի մի քանի տեսակ, որոնց միջոցով կարելի է բնութագրել մարդկանց բնավորության ընդհանուր գծերը։

 

քայլ
Անձայն, կոկիկ քայլվածքը բնորոշ է նրանց, ովքեր չեն սիրում իրենց հանդեպ ուշադրություն սեւեռել։ Նրանք հակված են ինքնաքննադատության, մարդկանց հետ դժվարությամբ են շփվում, հաճախ են փոխում տրամադրությունը։

 

 

Այսպես ասած «պարող» քայլվածքով մարդիկ անլուրջ են, նրանց պետք չէ վստահել, քանի որ իրենց խոսքի տերը չեն։ Նման մարդիկ սիրում են ավելի շատ հանգստանալ, զվարճանալ եւ չմտածել հետեւանքների մասին։

Կրունկներով ավելորդ անգամ ծեծող աղջիկը փորձում է իր մասին բարձրաձայնել, նա սիրում է իր անձի հանդեպ ուշադրություն գրավել։

Զրնգուն քայլվածքով մարդիկ անզուսպ են։ Առաջին հայացքից դա կարող է ընկալվել որպես ինքնավստահություն, անգամ համարձակության դրսեւորում, սակայն սեփական անձի մասին բարձրաձայնումը հաճախ խոսում է վստահության զգացողության բացակայության մասին։Նման կանայք հեշտությամբ են սիրային ծանոթություններ հաստատում եւ հաճախ են փոխում իրենց զուգընկերոջը։

Արագ կամ դանդաղ քայլվածքը կախված է մարդու խառնվածքից։

Մարդիկ, ովքեր շարժվում են մանր քայլերով, պունկտուալ են, քմահաճ եւ անգամ մի փոքր ձանձրալի։ Կարճ քայլերով քայլվածքը բնորոշ է անպատասխանատու, հիշաչար մարդկանց։

աա

Հպարտ, նպատակասլաց  մարդիկ քայլելիս շարժվում են ողջ մարմնով, հատկապես ուսերով։

Մեծ քայլերը խոսում են նպատակասլացության, գործունյա ու նախաձեռնող լինելու մասին։

Դանդաղ քայլվածքը բնորոշ է հանգիստ, անտարբեր ու նյարդային մարդկանց։ Ընդգծված լայն ու դանդաղ քայլվածքով մարդիկ ցանկանում են աչքի ընկնել։ Ուժեղ եւ ծանր շարժումները միշտ պետք է մարդկանց ցուցադրեն ուժն ու անձի կարեւորությունը։

Դանդաղ եւ չափված քայլում են այն մարդիկ, ովքեր ընկղմված են իրենց գործերով ու մտքերով։ Որպես կանոն նրանք կարող են նաեւ արագ քայլել, սակայն ներքին հարցերն իրենց ավելի են հետաքրքրում, քան հավերժ շտապողականությունը։
Չափված քայլվածով առանձնանում են նաեւ ռոմանտիկ ու ստեղծագործող մարդիկ, օրինակ, պոետները, կոմպոզիտորները, նկարիչները եւ այլն։Նման մարդիկ բնույթով շատ հետաքրքիր են, սակայն իրենց առօրյայում թափթփված, նրանց ասես միշտ դայակ է անհրաժեշտ։

Չափված ու հանդարտ քայլքը խոսում է հանգիստ, հավասարակշռված մարդու մասին, ով հակված չէ թեթեւամտության։ Նման մարդիկ վստահելի ու հավատարիմ են։

քք
Արագ քայլվածք

Արագ ու մանր քայլվածքով մարդիկ, հոգեբանների կարծիքով, ուժեղ ու նպատակասլաց են։ Համաձայն սոցիոլոգիական տվյալների, նման մարդիկ հաջողության են հասնում բիզնեսում, իրենց սեփական կարիերայում։ Սովորաբար նրանք հաճախ են իրենց կողքերը նայում, ինչն էլ խոսում է նրանց զգուշավորության մասին։ Սովորաբար նրանք ունակ են արագ որոշումներ կայացնել։

Նրանք, ովքեր արագ եւ երկար քայլերով են տեղաշարժվում, մեծահոգի են եւ միշտ մինչեւ վերջ տանում են իրենց սկսած գործը։

Արագ ու զուսպ քայլվածքը բնորոշ է կեղծավոր մարդկանց։
Չափավոր քայլվածքով, ձեռքերը շալվարի գրպաններում տեղավորած մարդիկ, սովորաբար, ինքնաքննադատ են, ունեն լիդերի հատկանիշներ եւ ձգտում են ամենուր հաջողության հասնել։

Բարձր ու ցայտուն քայլվածքով մարդիկ նպատակադրված ուշադրություն են գրավում դեպի իրենց։ Սակայն դա արվում է ոչ թե ինքնավստահությունից ելնելով, այլ խոսում է էթիկետի բացակայության մասին։ Նման մարդիկ առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ։ Մասնագետները պնդում են, որ նման քայլվածքը բնորոշ է անբաններին։

Առաջին հայացիքց պար հիշեցնող քայլվածքը խոսում է մարդու թեթեւամտության մասին։ Նրանք հաճախ իրենց զգացմունքները բուռն են արտահայտում։

Միշտ ուղիղ գնացող մարդիկ համարձակ ու իմաստուն են, պատրաստ են ցանկացած անհաջողության եւ պատրաստ պայքարելու դրանց դեմ։ Նման մարդիկ դժվարությամբ են համաձայնության գնում, ինչն էլ հաճախ խանգարում է իրենց կարիերայում։ Չնայած դրան, նրանք շատ ազնիվ են։
Մեղմ ու գլուխը բարձր քայլվածքով մարդիկ հպարտ են, մտածկոտ։

Հանդարտ, վստահ քայլվածքը խոսում է համարձակ մարդու մասին, ով միեւնույն ժամանակ հաստակող է։

Քայլելու ընթացքում մի փոքր խոնարհումը խոսում է ազնիվ, խաղաղասեր բնավորության մասին։

Սրընթաց քայլվածքը բնորոշ է շատախոս, համարձակ, շփվող ու իրեն ամենախելացին համարող մարդուն։
Պետք է խուսափել մեղմ, միշտ աջ ու ձախ նայող, երբեմն կանգ առնող մարդկանցից։ Նրանք հաստատ թաքցնելու բան ունեն։
Քայլելիս ոտնաթաթերը դեպի դուրս դնող մարդիկ շփվող են, նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց շրջպատող մարդկանց եւ կարեւորում են հասարակության կարծիքը։
Ոտնաթաթերը դեպի ներս տանող մարդիկ ուշադիր են շրջապատի կարծիքի հանդեպ։ Դրա հետ մեկտեղ նրանք կենտրոնացած են սեփական կարծիքի վրա եւ առաջ են տանում իրենց ազատությունը։

Ոտնաթաթերը դեպի վերեւ տանող քայլվածով մարդիկ ձգտում են իդեալի։
Սիրո մեջ երջանիկ կանայք ունեն գեղեցիկ ու թռվռուն քայլվածք։

qq

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns