ՌԴ-ն հետ է ուղարկել ծաղկավոր թրիպսով վարակված 20 տոննա թուրքական ելակը
INTERNATIONAL NEWSՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը։ Լաբորատոր փորձաքննությամբ պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի ներմուծման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: «Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է 5-7 տարի, և մենք կապահովենք սպառումը»,-ասել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



