Սենատոր Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեք Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Բանաձեւը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մակկեյնի եւ Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձեւով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



