9 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին. Ջավախքում կնոջ սպանության մեջ կասկածվողը ցուցմունք է տվել
SOCIETYՋավախքի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հունիսի 27-ին կնոջն սպանելու մեջ մեղադրվող Կառլեն Ք.-ն ցուցմունք է տվել: NEWS.am-ի տեղեկություններով, 70-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը մանրամասն պատմել է, թե ինչու եւ ինչպես է սպանել կնոջը: Նա տեղեկացրել է, որ երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, սպանության օրն էլ կրկին վիճել են եւ նա խոհանոցից վերցրել է դանակը եւ 9 անգամ հարվածել կնոջ մարմնի տարբեր հատվածներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հունիսի 27-ին Ջավախքում սպանություն է տեղի ունեցել. սպանվածը Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Քոլյանն է:
Նրան սպանելու մեջ մեղադրվում է ամուսինը՝ Կառլեն. Ք-ն, որը հունիսի 27-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



