Մեծ Բրիտանիայի քաղաքացիները չեն ցանկանում ԵՄ քաղաքացիությունից զրկվել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը չի ցանկանում ԵՄ քաղաքացիությունից զրկվել:
Guardian-ը հայտնում է, որ նման եզրակացություն են կատարել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի մասնագետները` իրենց իրականացրած հետազոտության տվյալներով: Հարցման համաձայն` բրիտանացիների 60 տոկոսը կցանկանար Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո պահպանել ԵՄ-ում ապրելու, աշխատելու, սովորելու եւ տեղաշարժվելու իրավունքը, ըստ որում` շատերը պատրաստ են վճարել:
Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ հարցվածների միայն 10 տոկոսն է աջակցում կառավարության առաջարկին`Եվրամիության քաղաքացիներին թագավորությունում ձայնի իրավունքից զրկելու մասին:
Չի նշվում, թե հարցմանը քանի մարդ է մասնակցել եւ երբ է անցկացվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



