Բրազիլիայում խոշոր թմրավաճառ է ձերբակալվել 30 տարվա որոնումներից հետո
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է Լատինական Ամերիկայում կոկաինի ամենախոշոր վաճառողներից մեկին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Հաղորդվում է, որ Լուիզ Կառլոսը ձերբակալվել է Բրազիլիայի կենտրոնական Սորիզու քաղաքում: Հանցագորին բռնելու գործողությանը ներգրավված է եղել 150 իրավապահ: Գործողության ընթացքում ձերբակալվել է նաև Կառլոսի գլխավոր հանցակիցը, 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր են բռնագրավվել: Նշվում է, որ Կառլոսի ձերբակալությունը ձգձգվում էր մի քանի տասնամյակ, որովհետև թմրավաճառը ոչ միայն փոխել է անունը, այլև դեմքի պլաստիկ վիրահատություն է արել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



