Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել
INTERNATIONAL NEWSԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել, հայտնում է Haaretz թերթը: Նա բանտը լքել է հուլիսի 2-ի առավոտյան 16,5 ամսվա բանտարկությունից հետո: Նշվում է, որ նա պետք է ամիսը երկու անգամ ոստիկանություն ներկայանա: Նա նաև պետք է նախկին կալանավորի վերականգնան կուրս անցնի: 2016 թ. փետրվարին հաղորդվում էր, որ Օլմերթը սկսել է կրել 19 ամսվա ազատազրկման պատիժը: Օլմերթը մեղավոր էր ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակելի համալիրի շինարարության ժամանակ կաշառք վերցնելու համար: Ըստ դատարանի՝ Օլմերթն իր եղբայր Յոսի Օլմերթից, որը միջնորդ է եղել նախկին վարչապետի և ձեռնարկատեր Շմուել Դահների միջև, ստացել է մոտ 143 հազար դոլար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



