Ուկրաինայում ավելի քան 1,5 տասնյակ մարդ է տուժել եղանակային վատ պայմանների պատճառով
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով հարյուրավոր բնակավայրեր էլեկտրականությունից զրկվել են:
Վկայակոչելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը` «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տուժել է 17 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Նշվում է նաեւ, որ 640 ծառ է ընկել, վնասվել են 260 բնակելի տների, 11 տնտեսական շենքերի եւ 8 հանրակրթական դպրոցների տանիքները:
ԱԻ պետական ծառայության տեղեկություններով` 6 մարզերում խափանվել է 745 բնակավայրերի հաղորդակցությունը:
Ըստ որում` շաբաթ երեկոյան Կիրովոգրադի մարզում` Սվետլովոդսկի մոտ ընկել է էլեկտրահաղորդալարերի հենասյունը, որի հետեւանքով էլեկտրականությունից զրկվել են Սվետլովոդսկի 3 միկրոշրջանները (մոտ 20 հազար մարդ) եւ 2 պոմպակայանները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



