Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


10 փաստ, որ հարկավոր է իմանալ Խոյերի մասին

LIFE

168.am-ը գրում է․

Soulpost.ru-ն գրում է, որ Խոյերն անվախ են սեփական հաջողության ճանապարհին։ Եվս 10 փաստ, ոև հարկավոր է իմանալ կենդանակերպի այս նշանի մասին։

1. Լիդեր են։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց ղեկավարում են՝ լինի անձնական թե մասնագիտական բնագավառում։ Նրանք ավելի հաճախ հրամաններ են արձակում, քան կատարում դրանք։ Խոյերը գիտեն, թե ինչ են ուզում, և մեծ արագությամբ ու ռիսկով գնում են դեպի սեփական նպատակները։ Հավատում են իրենց կարողություններին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ են լիդերին բնորոշ բոլոր կարողությունները։

2. Ազնիվ են։ Խոյերն արտահայտություններ չեն ընտրում։ Դուք միշտ կիմանաք, թե ինչի եք արժանի, քանի որ Խոյերը երբեք չեք թաքցնի սեփական կարծիքը։ Կարող են կոպիտ և անուշադիր լինել մյուսների զգացմունքների նկատմամբ։

3. Հրաշալի սիրեկաններ են։ Պաշտում են ազատությունը, այդ պատճառով էլ նրա հետ հարաբերություններում երբեք ճնշում չեք զգա։ Խոյերը նույնը սպասում են ձեզանից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում զուգընկերներին, ովքեր չափազանց շատ ունեն իրենց կարիքը։ Խոյերը կրքոտ բնավորություն ունեն, այդ պատճառով կսիրեն և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով կպաշտպանեն ձեզ։ Երբ նրանք բացվում են ձեր առաջ, մինչև վերջ հավատարիմ են մնում։

4. Որպես կանոն՝ շատ հետաքրքրասեր են։ Խոյերի հետ երբեք ձանձրալի խոսակցություններ չեք ունենա։ Նրանց հետաքրքրում է ամեն ինչ՝ գրականությունը, ապագան, աշխարհը, նույնիսկ դուք։ Նրանք անդադար գիտելիքներ են որոնում, ինչը նրանց դարձնում է ինտելեկտուալ մարդ և հետաքրքիր զրուցակից։ Միշտ ավելիի կարիք ունեն՝ գիտելիքներ, ազատություն, հաջողություն։ Միշտ ցանկանում են իմանալ՝ ինչու, երբ և ինչպես։

5. Անհամբեր են։ Խոյերը տանել չեն կարողանում այն ամենը, ինչ դանդաղեցնում է նրանց ընթացքը, դանդաղաշարժ և շատախոս մարդկանց։ Եթե նրանք վայրկենական արդյունք չեն ստանում, կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի նկատմամբ և անցնում նոր խնդրի լուծման։ Արագությունն ու մշտական զարգացումը չափազանց կարևոր են նրանց համար։

6. Նախաձեռնող են, ինքնաբուխ։ Ձանձրույթի զգացումը ծանոթ չէ Խոյերին։ Նրանք միշտ ադրենալին են որոնում, տանել չեն կարողանում ծրագրեր կազմելը, ամեն ինչ անում են տեղում։

7. Սիրում են մրցակցություն։ Խոյերը պաշտում են բանավեճեր և մրցակցություն։

8. Կրակոտ բնավորություն ունեն։ Խոյերը բնավորությամբ ուժեղ են։ Երբ սիրահարվում են, բավական արտահայտիչ են սեփական զգացմունքներում։ Մի փորձեք նույնիսկ մոտենալ գրգռված Խոյին. նրանք սուր լեզու ունեն և կարող են կոպտել ու վիրավորել ձեզ։

9. Ինքնավստահ են, փորձում են ուշադրության կենտրոնում լինել։ Խոյերը բարձր ինքնագնահատական ունեն, սպասում են, որ մյուսները ևս կնկատեն իրենց տաղանդն ու կգնահատեն իրենց։ Հաճախ են հիասթափություն ապրում, երբ մարդիկ իրենց ուշադրություն չեն դարձնում։

10. Ամեն ինչ կամ ոչինչ։ Հավասարակշռությունը Խոյերի կանոններին չի համապատասխանում։ Երկրորդը լինելն անթույլատրելի է նրանց համար։ Նրանք մեծ ճնշում են գործադրում սեփական անձի վրա՝ ամեն ինչում հաջողելու համար։ Հաճախ են դատարկություն զգում, երբ անհաջողություն են ունենում։ Նրանք կա՛մ չափազանց շատ են սիրում ձեզ, կա՛մ առհասարակ չեն սիրում։ Միջին գոյություն չունի։

 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns