Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՀուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 600 քմ բուսածածկույթ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին հարակից տարածքում` 19 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկի շրջակայքում՝ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ 1 հա, Գաղթականների 35-րդ փողոցում գտնվող թռչնաբուծարանի մոտակայքում՝ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղուն հարակից տարածքում՝ 500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



