Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ընտրեք այն ճանապարհը, որը ձեզ ամենաշատն է գրավում, և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում.

LIFE

Greatpicture.ru-ն գրում է, որ առաջարկվող ճանապարհներից մեկի ընտրությունը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։ Ընտրեք այն ճանապարհը, որը ձեզ ամենաշատն է գրավում, և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում։

1. Ավտոմեքենայի ճանապարհ։ Ձեզ հոգեհարազատ է կյանքի՝ պարզ և հարմար ճանապարհը։ Նշագիծը տեսանելի է ձեզ համար, կանոնները հայտնի են ձեզ։ Այդ պատճառով էլ դուք վստահ եք զգում ձեզ։ Բացի այդ՝ այդ ճանապարհով բազմաթիվ այլ մարդիկ են անցել։ Սովորելով կյանքի «երթևեկության կանոնները»՝ փոխում եք կյանքի ուղղությունը՝ խելամտորեն շրջանցելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները։

2. Ճանապարհի բացակայություն։ Անվախ եք, խիզախ։ Ընդունակ եք նոր ճանապարհ բացահայտել և մարդկանց տանել ձեր ետևից։ Ընդ որում, ձեզ համար այնքան էլ կարևոր չէ՝ ձեզ կհիշե՞ն բարի խոսքով, թե՞ ոչ։ Ձեզ համար գլխավորը նպատակն է, որին հասնելու համար վստահորեն առաջ եք շարժվում։ Դժվարությունները միայն թարմացնում են ձեզ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը չի համարձակվում գալ ձեր ետևից, դա չի փոքրացնում առաջ շարժվելու և նոր բարձունքներ գրավելու ձեր ցանկությունը։ Ձեր կյանքն արկածների խճանկար է։ Ինքներդ եք գտնում ձեր ճանապարհը և ինքնուրույն հաղթահարում խոչընդոտները։ Վստահ եք ձեր ուժերի վրա և կարողանում եք ելք գտնել ցանկացած իրավիճակից՝ չնայած շրջապատը երբեմն փորձում է գուշակել, թե դա ձեր ինչին էր հարկավոր։

3. Երկաթգիծ։ Մի կողմից՝ այս ճանապարհը ձեզ պարտադիր կտանի դեպի նշանակետ։ Միևնույն ժամանակ՝ այս ճանապարհով գնալը բավական բարդ է. պետք է կա՛մ շատ փոքր, կա՛մ շատ մեծ քայլեր անել։ Նորմալ քայլերով առաջ շարժվել հնարավոր չի լինի։ Այս ճանապարհով շարժվելով՝ դուք արագ հոգնում եք. Մեկ՝ թռիչք, մեկ՝ անկում… փոփոխական հաջողություն և տրամադրություն։ Բայց մի մոռացեք, որ ցանկացած պահի կարող է հայտնվել գնացքը, որը կարող է կտրուկ փոխել կյանքը։ Պատրա՞ստ եք դրան։

4. Ասֆալտապատ ճանապարհ։ Ամուր ճանապարհ՝ գրեթե առանց ռիսկի։ Դրանով կարելի է քայլել՝ ինչպես պատահի։ Ամեն դեպքում ստիպված կլինեք հետևել որոշակի կանոնների՝ կյանքի կողնակում չհայտնվելու համար։ Կարծում եք, թե ինդիվիդուալիստ եք, բայց եթե ավելի օբյեկտիվ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, կհասկանաք, որ կարող եք հեշտությամբ գերադասել ընկերակցության հարմար պայմանները։ Հարմարավետությունը ձեր կյանքում երկրորդական տեղում է։

5. Նեղլիկ ճանապարհ։ Ձեր որոշումներում գերակայում է մյուսներին չնմանվելու ցանկությունը։ Պատրաստ եք կյանքի հարմարություններից հրաժարվել այն ճանապարհի համար, որը ձեր սրտով է։ Ձանձրանում եք հարթ ճանապարհով քայլելուց։ Ձեզ կարող են ոգեշնչել չբացահայտված հորիզոնները։ Եվ, եթե նույնիսկ ոչ ոք չգիտի, թե ուր կարող է տանել ճանապարհը, դուք կգնաք հենց այդ ճանապարհով։ Դուք ավելի երջանիկ կլինեք բնության ձայների ուղեկցությամբ քայլել, քան լուռ հետևել հարմար ճանապարհով քայլող ամբոխի հետևից։

6. Գյուղական ճանապարհ։ Ոչ այնքան մոտ, ոչ այնքան հարմար և ոչ այնքան հեշտ ճանապարհ։ Բայց այս ճանապարհն ուրախացնում է ձեզ։ Դրանով այնքան էլ շատ մարդ չի քայլում, այդ պատճառով մտածելու, դանդաղ առաջ շարժվելու հնարավորություն կունենաք։ Գնահատում եք միայնությունը, իսկ ժամանակավոր մենությունը ձեզ նույնիսկ անհրաժեշտ է։ Ո՞ւր է տանում այդ ճանապարհը. դա հայտնի է միայն ձեզ։ Եթե ցիվիլիզացիայի և արագության ցանկություն ունենաք, կքայլեք կյանքի հանգիստ ճանապարհով, իսկ եթե հոգին խաղաղության կարիք ունենա, լուռ անկյուն կգտնեք։ Ընտրությունը միշտ ձերն է։

7. Մանրախիճով ճանապարհ։ Այս ճանապարհով քայլելով՝ հեշտությամբ կարելի է վնասել ոտքերը։ Եթե սա ժամանակավոր իրավիճակ է, առանձնակի խնդիրներ չեն առաջանա։ Հնարավորություն կունենաք այն համեմատել այլ ճանապարհների հետ, մտածել, թե ինչն է համապատասխանում ձեզ։ Սակայն այս ճանապարհով երկար քայլելը հյուծում է և ուժերի արագ անկման պատճառ դառնում։ Դա է պատճառը, որ ձեզ հաճախ ուղեկցում են վատ տրամադրությունն ու կյանքից դժգոհ լինելը։

8. Այգու ճանապարհ։ Գերադասում եք, որ ձեր փոխարեն ընտրություն կատարեն։ Ձեզ իսկապես դուր է գալիս այն հանգամանքը, որ այգու ճանապարհն արդեն որոշված է։ Դուք նկատում եք, որ այս ճանապարհը ստեղծողը հաշվի է առել ոչ միայն իր ճաշակը, այլև հոգ է տարել ձեր մասին։ Ընդ որում, սիրում եք էսթետիկ հաճույք ստանալ՝ առանց ռիսկի դիմելու։ Հաճախ եք վախենում պատասխանատվություն վերցնել ձեզ վրա։ Հնարավոր է՝ միշտ է այդպես եղել, հնարավոր է՝ դա ձեր ներկայիս վիճակն է։ Բայց պատասխանատվությունը դնում եք ավելի ուժեղ ուսերին՝ ցանկանալով վայելել ցանկացած վայրկյան։ Այդ պահին դուք գոհ եք ձեզանից ու ձեր ընտրությունից։ 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia