Երևան-Սևան ճանապարհին ավտոքարշակը սահել է ձորը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 2-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «Ford» մակնիշի 35 FO 499 պետհամարանիշով ավտոքարշակը (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը (մոտ 15 մ). վարորդը տեղում ստանալով առաջին բուժօգնություն հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



