Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիան չեն դադարում ցնցել զինվորների զանգվածային թունավորման շարունակական դեպքերը, այս անգամ Էդիրնե քաղաքի զինվորական զորամասի 14 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, գրում է demokrathaber.org կայքը:
Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման արդեն 5-րդ դեպքն է:
Օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:
Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել են:
Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



