Անգլիացին մարզական վեճի պատճառով կծելով պոկել է խորթ հոր ականջի կտորը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի բնակիչ Լի Քլարկը կծելով պոկել է խորթ հոր` Ալիսթեր Ուիլսոնի ականջի կտորը: Նման ոչ ստանդարտ հաշվեհարդարի պատճառը աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի ազգության վերաբերյալ վեճն էր:
Daily Mail-ը հայտնում է, որ 34-ամյա Քլարկը պնդել է, թե թենիսիստը բրիտանացի է, մինչդեռ Ուիլսոնը Մարեյին շոտլանդացի է համարել: Արդյունքում` ազգականների միջեւ վեճ է առաջացել, որի ժամանակ Քլարկը զգացել է, որ շնչել չի կարողանում: Նա որոշել է կծել խորթ հոր նախաբազուկը, սակայն կծելով պոկել է նրա ականջի կտորը: Ուիլսոնին հեսպիտալացրել են: Բժիշկները կարել են պոկված կտորը, սակայն այն չի սերտաճել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



