Ստամբուլում և Անթալիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
ECONOMICSՍտամբուլում գրանցվել է վերջին 106 տարում ամենաշոգ եղանակը՝ + 37.2 ջերմաստիճան, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ստամբուլի համար արտառոց բարձր ջերմաստիճանը պայմանավորված է Իրաքից եկող տաք ջերմային հոսանքներով:
Թուքրիայի ամենախոշոր քաղաքի բնակիչները շոգը առավել ծանր են տանում հատկապես վերջին շրջանում հետզհետե նվազող կանաչ տարածքների բացակայության պատճառով:
Օդերևութաբանները, սակայն, շտապում են հանգստացնել ստամբուլցիներին՝ հաջորդ շաբաթ սպասվում է անձրև:
Միևնույն ժամանակ Անթալիայում այսօր գրանցվել է վերջին 88 տարում ամենաշոգ եղանակային ջերմաստիճանը՝ + 45,4:
Նախօրեին էլ Ուրֆա նահանգում գրանցվել էր 60 աստիճան շոգ: Ուրֆայում նման ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել էր 30 տարի առաջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



