Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է

LIFE

Արման շնորհակալություն Citylife.am կայքի հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Դուք այն տաղանդավոր դերասաններից եք, ով միշտ ասելիք ունի, որն էլ  տեսանելի է Ձեր մասնակցությամբ ցուցադրվող և նկարահանված ֆիլմերից, ինչպես նաև ներկայացումներից:

Citylife.am-Արմա՛ն, դերասանական ձեր կարողության և տաղանդի շնորհիվ ֆիլմերում ևներակայացումներում  կերտած կերպարներն  այնքան տպավորիչ են, որ հանդիսատեսըերբեմն երկյուղում է՝ կարծելովթե մարմնավորված հերոսների դերերը իրականում դուք ապրել եք: Ինչու՞մն է գաղտնիքը՝ պրոֆեսիոնալիզմիթե ՞ հերոսների հոգեբանությունը ճիշտ ընկալելու մեջ:

Արման Իմ գործը չի տարբերվում ցանկացած ուրիշ մասնագիտությունից։ Կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում, և կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում ու լուրջ են վերաբերում գործին։ Իհարկե, շնորքն էլ կարող ես ամեն օր կորցնել և գտնել։ Կարևորը կերպարի հոգեբանությունը ճիշտ ընկալելն է և դրության տերը լինելը: Այսինքն՝ երբ հասկանաս ինքդ քեզ, կսկսես հասկանալ նաև ցանկացած կերպար:

Citylife.am- Կյանքում և բեմում ձեր սկզբունքները նո՞ւյնն են:

Արման  Այո, միշտ լինել անկեղծ:

Citylife.am- Արմա՛ն, այսօր Ձեզ բացահայտելու ենք մեկ այլ տես անկյունից, հաջորդ հարցը վերաբերում է ընկերությանը:

Ասում են, եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Իսկ ի՞նչ է ընկերությունը Արման Նշանյանի համար:

Արման – Հավատարմություն, նվիրածություն, այն զգացմունքը, որը հասկանում են կողքիդ կանգնածներն անգամ անգիտակից կերպով։

Citylife.am- Կա՞ն մարդիկ, որոնք միշտ ձեր կողքին են, անգամ կարիերային վերելքի ժամանակ:

Արման – Կան, բայց դեպի վերելք և դեպի անդունդ քայլում ես միշտ մենակ։

Citylife.am- Իսկ եթե լինում են հիասթափություներ, ինչպե՞ս եք վերաբերվում։

Արման – Ինչպես ապրել եմ ուրախությունը, չի կարող լինել մեկն առանց մյուսի։ Դա է կյանքի օրենքը, և ամեն մեկիս անհատական կամքից օրենքը գրված է երկնքում։

Citylife.am- Լինու՞մ են դեպքեր, երբ մտերիմները, հարազատները, դժգոհություն  են հայտնում, որ չեք հասցնում հաճախակի հանդիպել միմյանց։

Արման – Այո։ Ես միշտ զբաղված եմ, և եթե զբաղված չեմ, ավելի զբաղված եմ։

Արման Նշանյան

Citylife.am- Անցում կանանց՝ հավերժական թեմային:

Արման Նշանյանին ինչպիսի՞ կանայք կարող են գերել և որքա՞ն կարևոր է նրա հայտնի լինելը:

Արման – Միայն բարի և իմաստուն կանայք կարող են գերել իսկական տղամարդուն։ Հայտնի լինելը ցավոք դարձել է հիվանդություն, որը բնաջնջում է երիտասարդության <<ես>>-ը՝ փոխարինելով ժամանակավոր և հեռավոր պատրանքով։

Citylife.am- Ասում են՝ կինն ամենաթույլն է, երբ սիրում է, իսկ ամենաուժեղն է, երբ սիրված է , իսկ ի՞նչն է Ձեզ էլ ավելի ուժեղ դարձնում, սիրված լինե՞լը, թե՞…

Արման – Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է։

Citylife.am- Շատ կանայք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ուշադրություն գրավեն ու արժանանան տղամարդկանց բարեհաճությանը այն միակին գտնելու և միասին ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար: Կառանձնացնե՞ք կանաց բնավորության այն գծերը, որոնք ոչ մի ձև չեն կարող ընկալվել ձեր կողմից:

Արման – Կախված է օրվա տրամադրությունից:

Citylife.am- Սիրում ե՞ք խենթ կանանց…

Արման – Բոլորս էլ խենթ ենք,  եթե համաձայնվել ենք վերածնվել։

Citylife.am- Արմա՛ն, մեկ անուցում  ևս…

Նախ շնորհավորում ենք սենատորի կողմից նախագծի սերտիֆիկատ ստանալու համար։Եվ որքան տեղեկացված ենք Ձեր իսկ հրավերով Երևանի երաժշտական դպրոցի սաներըմեկնել են հյուրախաղերի Լոս Անջելես և ներկայացրել են «Անուշ» օպերան։ Պատմեք միփոքր այն մասին, թե ինչպես ներկայացան երեխաները և արդյո՞ք արդարացրին Ձերսպասելիքները։

Արման – Այո։ Երևանի Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներից 13 մենակատար հրավիրեցինք ԱՄՆ «Անուշ» օպերան ներկայացնելու համար։ Նախագիծը ինձ ծանոթացրեց մի հրաշալի կին, ում անունն է Սիրվարդ Կավուկջյան։ Մենք երկուսով կազմակերպեցինք երաժշտական դպրոցի սաների հյուրախաղերը Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում, որտեղ նրանք փայլուն երգեցին, որի արդյունքն էր 3 օրվա համերգային  լեփլեցուն դահլիճը։ Երեխաների հետ ԱՄՆ էին եկել դպրոցի տնօրենը`  տիկին Անահիտ Գևորգյանը, գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Գոշ Սարգսյանը, նախագծի հեղինակ և վոկալի դասղեկ Շաքե Աշչյանը, դաշնակահարուհի Քնարիկ Վարդանյանը և Հ. Թումանյանի դերում՝ Արթուր Բաբայանը։ Այս նվիրյալ արվեստագետները հրաշալի և անշահախնդիր աշխատանք են տարել երեխաների հետ։

Citylife.am- Ինչպիսի՞ն էր համայքի արձագանքը, տպավորությունները:

Արման –«Անուշ օպերան մանուկների աչքերով» նախագծի մասին մինչ այսօր խոսվում է ամբողջ   Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից ՝ որպես հրաշալի երևույթ։  Հայ ազգն ունի տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ։

Հայ մշակույթը թուրքական երաժշտություն չէ՝ կիսահայկական բառերով, կամ տափակ և պրիմիտիվ կենցաղային հումորը չԷ, որը զարգացնում է երեխաների և երիտասարդների կենդանական բնազդները հոգևորի փոխարեն։ Իսկ այս երեխաները իրենց մաքուր, մանկական սրտերով ու անաղարտ երգեցողությամբ այնպես ներկայացրեցին Տիգրանյանին և Թումանյանին, որ երբևիցե ներկայացված չէր  եղել։ Սա է մեր «հակաթույնը», մեր բարձր և իրական մշակույթի պահապանը։

Citylife.am- Արմա՛ն, Ձեր տպավորոևթյուններից և հիացմունքից կարելի է կարծել,  գտել եք հայկական մշակութային արժեքների պահպանման ևս մի ուղի: Իսկ ովքե՞ր են Ձեզ օգնում, կա՞ն աջակիցներ:

Արման Իմ ու Սիրվարդ Կավուկջյանի այս հրավերքը հենց այդ նպատակով էր՝ հայ մշակութային իրական արժեքների պահպանումը:  Ծրագրի իրականացման և մեր՝ կազմակերպիչներիս, նախաձեռնողներիս կողքին ամուր կանգնած էր Արևմտյան Ամերիկայի թեմի  Առաջնորդարանը` արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի գլխավորությամբ։ Համազգայինի Անի պարային խումբը, ISM-ի նվագախումբը և 40 հոգուց բաղկացած ամերիկահայ երեխաների երգչախումբը։ Կարևոր է նշել, որ համերգի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանի հաշմանդամ երեխաներին և ազատամարտիկների ընտանիքներին։

Citylife.am-Արմա՛ն,  հաջողություն ենք մաղթում հայկական երգարվեստի ոլորտում  և մշակութային նորանոր նախաձեռնությունների իրականացման գործում:

Արման–Մենք ոչ առաջինն ենք և ոչ վերջին կազմակերպությունը, որը նախագծում է նման հյուրախաղեր։  Շատ շատերն են հյուրախաղերով եկել ԱՄՆ  ու բարձարաճաշակ արվեստ ցուցադրել: Իմ կարծիքով՝ հայկական մշակույթը՝ մասնավորապես օպերային արվեստը ներկայացնող նման նախագծեր պետք է շատ  նախաձեռնել, ժողովուրդը հոգնել է միանման շոուներից, կլկլոցներից և պոռտապարերից։

Citylife.am- Արմա՛ն, շնորհակալ եմ Ձեզ ինքնատիպ և անկեղծ  հարցազրույցի համար…

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia