Մոսկվայի օդանավակայաններում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել
INTERNATIONAL NEWSՄոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով դարձյալ տասնյակ չերթներ են հետաձգվել:
«Մոսլենտան» հայտնում է, որ հետաձգվել եւ չեղարկել է ավելի քան 50 չվերթ: Մոսկվայի ժամանակով ժամը 17.21-ի դրությամբ` «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 18 թռիչք, «Վնուկովո»-ում` մեկ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 29 չվերթ եւ չեղարկվել 5 չվերթ: «Ժուկովսկի»-ում չվացուցակում փոփոխություններ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻ ծառայության Մոսկվայի վարչությունը արտահերթ նախազգուշացում է հայտարարել` կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Մոսկվայի շրջանում սպասվում է կայծակ եւ տեղատարափ անձրեւ: Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 12-17 մետրի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



