Եգիպտական դատարանը 20 մարդու մահապատժի է դատապարտել ոստիկանների սպանության համար
INTERNATIONAL NEWSԵգիպտական դատարանը կիրակի հաստատել է 20 մարդու նկատմամբ սահմանված մահապատիժը, որոնք դատապարտվել են 2013-ին ռազմական հեղափոխության բռնկումից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանների սպանության համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս վճիռը կարող է ևս մեկ անգամ բողոքարկվել: Գործով մեղադրյալ է անցնում 156 մարդ, որոնց մեծ մասի համար երկարամյա ազատազրկում է սահմանվել: Դատական գործն ստացել է «Կիրդասա միջադեպ» անվանումը` ըստ «Մուսուլման եղբայրներ» շարժման հսկողության տակ գտնվող թաղամասի անվանման, որտեղ տեղի է ունեցել ոստիկանների սպանությունը:
Իսլամիստ զինյալները նռնակներ էին նետել Գիզա նահանգի Կիրդասա ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ 2013-ի օգոստոսին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



