Գերմանիան 2017-ին սպառած էլեկտրաէներգիայի 35 %-ն ստացել է վերականգնվող աղբյուրներից
INTERNATIONAL NEWSԳերմանիան 2017-ի առաջին կիսամյակում օգտագործված էլեկտրաէներգիայի 35 տոկոսն ստացել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 33 տոկոս:
Ինչպես նշում է Business Insider-ը, Գերմանիան մտադիր է աստիճանաբար դադարեցնել իր ատոմակայանների աշխատանքը մինչև 2022 թվականը: Վերջին երկու տասնամյակում երկրում բարձրացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մակարդակը:
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում որոշակի արևային և քամոտ օրերին Գերմանիան սպառած էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստացել է վերականգնվող աղբյուրների շնորհիվ:
Գերմանիայի կառավարությունը խոստացել է մինչև 2050 թվականն անցում կատարել դեկարբոնացված տնտեսության` սպառվող էլեկտրաէներգիայի 85 տոկոսը ստանալով վերականգնվող աղբյուրներից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



