Լոս Անջելեսի սթրիթռեյսերներին բռնել են «լվացքի տախտակի» միջոցով
INTERNATIONAL NEWSԼոս Անջելեսի հուսահատության հասած իշխանությունները ծայրահեղ միջոցառման են դիմել` սթրիթռեյսերների դեմ պայքարի համար փողոցներից մեկի սալաքարերը ծածկել են ակոսավոր լայնակի «թնդացող» շերտագծերով:
FOX 11 հեռուստաալիքը հայտնում է, որ մեծ արագությամբ դրանց վրայով երթեւեկելու փորձ կատարելիս անտանելի թնդյուն է արձակվում, որը նման է ինքնաձիգի կրակոցի: Ըստ որում` սովորական երթեւեկությանը շերտագծերը ոչ մի անհարմարություն չեն պատճառում:
Այս փորձարկումն առայժմ կատարվել է Փլամեր սթրիթ փողոցում: Այն սթրիթռեյսերների սիրած վայրն է: 2015 թվականին այստեղ զոհվել են ավտոարշավի 2 ականատես: Եթե փորձարկումը հաջողությամբ անցնի, ապա այն կտարածվի նաեւ մյուս փողոցների վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



