Վթար Արմավիր քաղաքում
SOCIETYՀուլիսի 2-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանի-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 31 ՏՕ 010 (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Մ.) եւ «Mercedes Sprinter» մակնիշի 91 VQ 900 (վարորդ՝ 1985թ. ծնված Ա. Ու.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է։
Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ-ը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



