Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին Ստամբուլում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասի հաղորդվում է թուրք նախագահի կայքում:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին «Թարաբյա» պալատում», - ասվում է հաղորդագրության մեջ: Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Մի շարք լրատվամիջոցներ այս հանդիպումը նախապատրաստական են անվանում՝ Համբուրգում «Մեծ քսանյակի» ամենամյա գագաթնաժողովում թուրք առաջնորդի և նրա ռուս պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին հեռախոսազրույց է կայացել Պուտինի և Էրդողանի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



