Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կանանց մոտ անցանկալի մազերի, պզուկների, դաշտանային ցիկլի խանգարումների և մի շարք այլ կանացի խնդիրների առաջացման պատճառները

LIFE

Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները(acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան–կոսմետոլոգների: Ստանում են բուժում, սակայն այն կարճատև արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է: Սակայն ավելի մանրամասն հարցում անելիս, բժշկական լեզվով ասած` անամնեզ հավաքելիս, պարզ է դառնում, որ առկա են նաև գինեկոլոգիական և էնդոկրին խնդիրներ`դաշտանային ցիկլի , ձվազատման, հղիության ընթացքի բազմաթիվ խախտումներ: Հասկանալի է դառնում, որ հիմքում ընկած է ընդհանուր մեկ խնդիր , որն անվանվում է հիպերանդրոգենային համախտանիշ:

Անդրոգենները` արական սեռական հորմոններն են , համախտանիշն էլ ավելի հասկանալի կարելի մեկնաբանել որպես կնոջ արյան մեջ արական սեռական հորմոնների բարձր պարունակություն:

Իրականում անդրոգենները, ինչպես նաև իգական սեռական հորմոնները` էստրոգենները, սինթեզվում են երկու սեռերի օրգանիզմում բոլորիս շատ հայտնի մի նյութից` խոլեստերինից: Կնոջ օրգանիզմում անդրոգենների առաջացումը կատարվում է ձվարաններում, մակերիկամներում և ծայրամասային հյուսվածքներում: Դրանց նկատմամբ ռեցեպտորներ`ընկալիչներ, կան ողջ օրգանիզմում`գլխուղեղում, մկաններում, մաշկի մազարմատներում, ճարպագեղձերում, երիկամներում, միզասեռական համակարգում և այլն: Հետևաբար արյան մեջ անդրոգենների բարձր պարունակությունը խնդիրներ կառաջացնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ որ կան այդ ռեցեպտորները, որոնց միջոցով էլ կակտիվանա կամ կճնշվի տվյալ օրգանի տվյալ ֆունկցիան:

Կլինիկորեն անդրոգենների բարձր պարունակություն արյան մեջ կամ կենսաբանորեն ակտիվ արդրոգենների ավելացում դիտվում են մի քանի հիվանդությունների, համախտանիշների դեպքում:

Դրանք են`

·          ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ

·          մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա( դասական և ոչ դասական ձևեր)

·          ձվարանների անդրոգենարտադրող ուռուցքներ

·          մակերիկամների անդրոգենարտադրող ուռուցքներ

·          հիպոֆիզի ուռուցքներ

·          հիպոթալամիկ համախտանիշ

·          հիպերպրոլակտինեմիկ համախտանիշ

·          վահանձև գեղձի ֆունկցիայի խախտում

·          անդրոգենային ազդեցություն ունեցող որոշ դեղերի երկարատև ընդունման ժամանակ`անաբոլիկների, գլյուկորտիկորիդների, հեստագենների, հակատուբերկուլյոզային դեղերի և այլն

Սրանց ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները`

 

·          պզուկներ`ակնեներ (acne vulgaris)

·         սեբորեա`մաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացում`ճարպահոսություն

·          հիրսուտիզմ` մաշկի անդրոգենկախյալ հատվածների(վերին շրթունքից վեր, դեմքի կոմնային հատվածներ, կզակ, պարանոց, կրծքավանդակ, մեջք, հարպտուկային շրջան, որովայնի սպիտակ գիծ, ազդրերի ներքին մակերես) ավելորդ մազակալում հաստ տերմինալ մազերով- պետք չէ խառնել հիպերտրիխոզի հետ, երբ ողջ մարմինը պատված է բարակ աղվամազերով

·          անդրոգենային ալոպեցիա` գլխամաշկի մազածածկույթի նոսրացում տղամարդկային տիպի(սկսվում է քունքայնին հատվածից)

·          վիրիլիզացիա-առնականացում( ուսագոտու լայնացում, կոնքի նեղացում, կրծքագեղձերի հետաճ, ձայնի տեմբրի փոփոխություն, ծլիկի գերաճ)

·          դաշտանային ֆունկցիայի խախտում` ցիկլի երկարում, դաշտանի ուշացում 2-3 երբեմն 6 ամսից ավել

·          վերարտադրողական ֆունկցիայի խախտում

·          ձվազատման բացակայութուն , դեղին մարմնի անբավարաություն , հղիության բացակայություն, հղիության նորմալ զարգացման խախտում` ինքնաբեր վիժումների կամ չզարգացող հղիության տեսքով

Ախտորոշման համար անհրաժեշտ է համալիր հետազոտությունների անցկացում` հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, հորմոնալ պրոֆիլի դինամիկ ստուգում, փոքր կոնքի, ըստ անհրաժեշտության նաև այլ օրգան-համակարգերի, սոնոգրաֆիկ հետազոտություն, հորմոնալ փորձերի կիրառում:

Բուժման պլանը կազմելիս հաշվի է առնվում առկա խնդրի տեսակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, վաղեմություն, նախկինում ստացած բուժման էֆեկտիվությունը, տարիքային առանձնահատկությունները և այլն:

Բուժումն իրականացվում է համատեղ մի քանի մասնագետների `գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, մաշկաբան – կոսմետոլոգի, գաստրոէնտերոլոգի (հաճախ պատճառը մարսողական տրակտի հիվանդություններն են) կողմից:

Կան բուժման վիրաբուժական, կոնսերվատիվ(դեղորայքային) և համակցված մեթոդներ: Հասկանալի է, որ վիրաբուժական մեթոդն կիրառվում է ուռուցքային պատճառների դեպքում, երբեմն էլ այն անհրաժեշտ է լինում խնդրի վաղեմության , ոչ արդյունավետ կոնսերվատիվ բուժումից հետո:

Գրագետ բուժումը, որը կարող է տևել միջինում 6 ամսից մինչև 2 տարի, ապահովվում է արյան մեջ անդրոգենների կայուն ցածր քանակը, հետևաբար հիվանդության կլինիկական նշանների վերացումը , անցանկալի մազերից, պզուկներից ձերբազատումը, դաշտանային ցիկլի և ձվազատման վերականգնումը, չբերության խնդրի լուծումը:

 

 

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia