ԵԱՀԿ-ն Մարտունու շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնի
SOCIETYԱրցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter



