Ադրբեջանն այս տարի 38 զինծառայող է կորցրել
INTERNATIONAL NEWSԿասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:
Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:
Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 4-ը ինքնասպան են եղել, 2-ը դարձել են դժբախտ պատահարի զոհեր, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 3-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



