Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է KfW բանկի բնապահպանական ծրագրերի պատվիրակությանը

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW  գերմանական բանկի  բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելին և ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման մեկնարկին նախարար Արծվիկ Մինասյանը և  Անդրեաս Վայցելը ստորագրել են«Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը»: Այն իրականացվելու էKfW բանկի կողմից տրամադրված 8.25 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:

Նախարար Ա. Մինասյանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ: 

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով  Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձևավորել, որոնք միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ: Արծվիկ Մինասյանը նաև ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլև օրինակելի կլինեն շատերի համար:

Անդրեաս Վայցելը` շնորհակալություն հայտնելով պարգևի և ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարևոր փուլ և հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին: 

Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող հարցեր: Բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի լիարժեք իրականացումը, քանի որ այն լինելով շարունակական, ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Արծվիկ Մինասյանը հատկապես առանձնացրել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, հավաստիացնելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների զարգացումն ուղղակի իր դրական ազդեցությունը կունենա պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի բարելավման և զարգացման վրա: 

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համատեղ քայլերի և դրանց իրականացման ուղիների վերաբերյալ:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service