Մահվան Գետ. Պիլկոմայո գետը վերածվել է կենդանիների գերեզմանատան (լուսանկարներ)
LIFEՊիլկոմայո գետը, որը գտնվում է Պարագվայի և Արգենտինայի սահմանին, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամենախոշոր երաշտից հետո ցամաքել է: Ծարավի են մատնվել ոչ միայն երկրի բնակիչները, այլև մերձակայքում ապրող կենդանիները, որոնք պարզապես սատկել են խմելու ջրի բացակայության պատճառով:


Պիլկոմայո գետում բնակվում էին տարբեր կենդանի արարածներ` ձկներ, կայմաններ ու թռչուններ: Սակայն վերջին երաշտից հետո այն վերածվեց կենդանիների գերեզմանոցի:






Երաշտի պատճառով սատկել են նաև մերձակայքում գտնվող փոքրիկ ֆերմաների հարյուրավոր կովեր, որոնց տերերը հնարավորություն չեն ունեցել ջրհորներ փորելու և ջուր հայթայթելու համար:


Ինչպես տեղեկացնում է Big Picture-ը, մի խումբ կամավորներ սոցցանցերի միջոցով փորձել են փրկության գործողություն կազմակերպել կամ կենդանիներին մեքենաներով տեղափոխել արհեստական լճեր: Սակայն ոչ միշտ է, որ նրանց նախաձեռնությունը հաջողությամբ է ավարտվել:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



