Ֆրանսիայում անհայտ անձինք կրակել են մզկիթից դուրս եկող մարդկանց վրա
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող մզկիթի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հարձակում գործած երկու անձինք, ովքեր ունեցել են հրացան և ատրճանակ, դեպքի վայր են եկել ավտոմեքենայով և սկսել են կրակել այն մարդկանց վրա, ովքեր դուրս էին գալիս մզկիթից:
Կրակի հետևանքով տուժել է առնվազն յոթ մարդ, այդ թվում և յոթնամյա երեխա: Հարձակվողները կարողացել են փախչել դեպքի վայրից:
Ոստիկանությունը կատարվածն իբրև ահաբեկչություն չի դիտարկում: Ենթադրվում է, որ հարձակման պատճառը կարող է լինել երիտասարդների միջև ինչ-որ վիճաբանությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



