Ռուսական «Ձայն»-ի մասնակիցը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել
LIFEՌուսական «Ձայն»-ի հինգերորդ եթերաշրջանի մասնակից Վլադի Բլայբերգը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել։ Այս մասին գրում է Life.ru-ն։ Երգիչը Մոսկվա-Բաթումի չվերթի անձնակազմին օգնել է Մինվոդիում վթարային վայրէջքի ժամանակ հանգստացնել ուղեւորներին։
Օդաչուներն ինքնաթիռի համակարգերի աշխատանքի խափանում են արձանագրել, երբ օդանավը Ստավրոպոլի երկրամասի երկնքում է եղել։ Վթարային վայրէջքի ժամանակ, որպեսզի ուղեւորները չնյարդայնանան, անձնակազմի հրամանատարը երգչին թույլ է տվել օգտվել ռադիոկապից եւ մի քանի հիթ կատարել։ Սկզբում ուղեւորները զարմացել են, սակայն հետո սկսել են ձայնակցել Բլայբերգին։
Ի դեպ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



