Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի բարեկամն է. Չավի
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին չի կասկածում, որ «կապտանռնագույնների» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շատ ավելի ուժեղ է Մադրիդի «Ռեալում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից։
«Կարծում եմ, որ Մեսսին միշտ արժանի է եղել «Ոսկե գնդակին», քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե ընտրում են լավագույնին աշխարհում, ապա դա Լեոն է։ Իսկ եթե ընտրում են այդ տարվա լավագույնին, ապա 2010-ին այն բաժին պետք է հասներ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ 2014-ին՝ Գերմանիայից։
Անկասկած, Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի, «Ռեալի» կամ Պորտուգալիայի հավաքականի բարեկամն է»,- Չավիի խոսքը մեջբերում է «Le10Sport»-ը։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



